Ուինսթոն Չերչիլի 677 հազար դոլարանոց կտավն աճուրդի է հանվել Christie’s-ում

25

Scene at Marrakech («Տեսարան Մարաքեշում») կտավը, որը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կողմից (1874-1965) եւ գրեթե 500 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 677 հազար դոլար) է գնահատվել, վաճառքի է հանվել Christie’s աճուրդային տանը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Daily Mail-ը:

Հեղինակի կողմից բրիտանացի ֆելդմարշալ Բեռնարդ Մոնտգոմերիին (1887-1976) նվիրած նկարը (1935) առաջին անգամ է աճուրդի հանվում: Աճուրդի տան ժամանակակից բրիտանական արվեստի բաժնի ղեկավար Նիք Օրչարդի խոսքով` «այդպիսի նվերը վկայում է բարեկամության եւ խոր հարգանքի մասին, որը վարչապետտ տածել է զորավարի հանդեպ»: «Հայտնի քաղաքական գործչի, կայացած նկարչի արվեստի այս գործը 1930-ականներին նրա կողմից ստեղծված լավագույն կտավն է»,- հավելել է աճուրդի տան ներկայացուցիչը:

Չերչիլը գեղանկարչությամբ էր տարվել, երբ արդեն քառասուն տարեկան էր, սակայն իր կյանքում հասցրել է ավելի քան 500 կտավ ստեղծել: Այս աշխատանքների մեծ մասը գտնվում է մասնավոր հավաքածուներում կամ պատկանում է քաղաքական գործչի հետնորդներին:

News.am