«Ձայն հայրենյաց». մտավորականները մարտական են տրամադրված (տեսանյութ)

465

Մտավորականների «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունն արդեն շարժում է դարձել, որը պատրաստվում է ավելի գործնական քայլերի՝ հանդիպումներ մարզերում, հանրության տարբեր շրջանակների հետ, դատաիրավական գործընթացների մեկնարկ: Մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը ամերիկահայերին հորդորում է   դատի տալ Նիկոլ Փաշինյանին: Պատրեազմի ժամանակ Սփյուռքը մեծ գումարներ է հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ամերիկահայերը 70 միլիոն դոլար են նվիրաբերել, իսկ ամերիկյան օրենսդրությամբ երբ ԱՄՆ քաղաքացիները նվիրատվություն են կատարում, ազատվում են հարկերից: Սակայն բոլորին է հայտնի, որ համահայկական հիմնադրամի գումարների մի մասը փոխանցվեց ՀՀ կառավարությանը, մինչդեռ դրանք պետք է ծախսվեին բարեգործական նպատակներով: Հետևաբար, ամերիկահայերի՝ հարկերից ազատվելու հանգամանքը վնաս է հասցրել այդ երկրի պետբյուջեին:

«Ամերիկահայերին առաջարկում եմ համախմբվել և դատական գործընթաց սկսել, դատի տալ Նիկոլ Փաշինյանին»,- մտավորականների հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մանասյանը:

Մտավորականները նկատեցին, որ քաղաքական կուսակցություններն ի զորու չեղան ոտքի հանել ժողովրդին ու Փաշինյանի հրաժարականի պահանջը դարձնել համազգային շարժում: Նրանք վստահ են, որ իրենք այն ուժն են, որ կարող են իրենց հետևից տանել ժողովրդին ու պետականության, պետության, հայրենիքի փրկության պայքարի հարցում հաջողել:

Մանրամասները՝ տեսանյութում: