Հրդեհի ժամանակ օգնություն խնդրող կնոջ հաշիվը Twitter-ը ջնջել է

128

Հրդեհի ժամանակ զոհված Եկատերինբուրգի բնակչուհու հաշիվը, որն իր մահվանից անմիջապես առաջ Twitter-ով օգնություն էր խնդրում, ջնջվել է: Ջնջելու պատճառներն անհայտ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բազմաբնակարան շենքում հրդեհը տեղի էր ունեցել հունվարի 12-ի գիշերը: Ութ մարդ զոհվել է: Ընտանիքն ապրում էր ամենավերջին իններորդ հարկում:

Հրդեհի պատճառը ինը հարկանի շենքի երկրորդ հարկում բռնկված հրդեհն էր: Նախնական պատճառը կրակի հետ անզգույշ վարվելն էր: