Հայտնաբերվել է ևս 11 զոհված զինծառայողի աճյուն, ընդհանուր՝ 1222․ Արցախի ԱԻՊԾ

94

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում երեկ դուրս է բերվել 11 աճյուն, որոնցից մեկը քաղաքացիական անձ է՝  տարեց տղամարդ Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

«Այսօր 3 ջոկատ աշխատում է Հադրութում, մեկ ջոկատ՝ Ջաբրայիլում և Ֆիզուլիում»,- նշել է Հունան Թադեւոսյանը։

Մինչ օրս ընդհանուր հաշվով հայտնաբերվել է 1222 աճյուն։