Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է․ «Ժողովուրդ»

113

«Հայաստանում բենզինի գինը դարձյալ բարձրացել է, այս անգամ արդեն 20 դրամով: Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլ­յար տեսակի բենզինի մեկ լիտրը վա­ճառվում է 370 դրամով․ իսկ ահա, պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը վա­ճառվում է 390 դրամով: Բենզինի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի փոխարժեքի բարձ­րացումն է, որը ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը, բենզինի գնի բարձրացման հետ կապված, դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտ­պանության պետական հանձնաժողով, որտեղից փոխանցեցին, որ բենզինի շուկան իրենց ուշադրության կենտրո­նում է, և այնտեղ մոնիտորինգ են անում: Ապա նշեցին, որ արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում: Օրինակ՝  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի ան­դամ է նաև Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային տարբե­րությամբ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը, հունվարի 4-ի տվյալ­ներով, կազմել է մոտ 369 դրամ, Ռու­սաստանում՝ մոտ 332 դրամ, Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 242 դրամ, Ղազախստանռւմ բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է միջի­նը 211 դրամ:

Նշենք, որ Հայաստանը հնարավորություն ունի Ղազախստանից մեծ քանա­կությամբ և մատչելի գներով բենզին ներկրել, քանի որ ղազախական կողմն արդեն մի քանի ամիս է, ինչ զրոյացրել է նավթամթերքի արտահանման տուր­քերը: Հայաստանի հանրությունը հույս ուներ, որ բենզինի գինն այս ամենի արդյունքում զգալի կնվազի, բայց ինչ­պես տեսնում եք, Հայաստանում բենզի­նի գինը ոչ թե նվազում է, այլ բարձրա­նում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: