Հայաստանը բանակցություններ է վարում պատվաստանյութ գնելու շուրջ

103

Հայաստանը մի քանի երկրների հետ բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու համար:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակը պետք է Հայաստան ժամանի հունվարի վերջերին կամ փետրվարի սկզբին: Բանակցություններ են տարվում անհրաժեշտ կլինիկական փորձարկումներ անցած պատվաստանյութեր գնելու ուղղությամբ: Դրանց թվում են «Սպուտնիկ V», Pfizer-BioNTech, AstraZeneca:

Սկզբնական խմբաքանակը ձեռք կբերվի բնակչության ռիսկային հատվածի համար: Դա ՀՀ քաղաքացիների մոտ 10%-ն է, գրում է ՏԱՍՍ-ը ։