Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 48 700 փախստական. ՌԴ ՊՆ

88

Ռուս խաղաղապահները Հայաստանից Լեռնային Ղարաբաղ՝ իրենց տները վերադարձող փախստականների ևս մի շարասյուն են ուղեկցել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է՝ ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 փախստական:

Ընդհանուր առմամբ, 48 հազար 694 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրերը:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և 23 դիտակետում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: