Թուրքիան ցանկանում է С-400-ի տեխնոլոգիաների փոխանցում

118

Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի Դաշնությունից գնել С-400 զենիթահրթիռային համալիրի երկրորդ խմբաքանակը տեխնոլոգիաների փոխանցման պայմանով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը:

«Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել, մենք ռիսկ չենք տեսնում: Եթե ​​մենք ուզեինք, С-400-ների երկրորդ խմբաքանակը այսօր էլ տեղ կհասներ: Բայց մեզ համար կարևոր են համատեղ արտադրությունն ու տեխնոլոգիաների փոխանցումը, – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում news.ru-ն: