Թուրքերն աշխատանքներ են սկսել Մարդինի խոհանոցն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ․ նախագծում կընդգրկվեն նաև հայկական ճաշատեսակներ

165

Մարդինում բնակված զանազան ժողովուրդների, այդ թվում՝ հայերի խոհանոցը կներկայացվի աշխարհին։ Այդ ուղղությամբ աշխատանքներ է սկսել Մարդինի գաստրոմոնիայի թանգարանը։

Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, հայտնում է թուրքական «Սաբահ» օրաթերթը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ սույն նախագծին աջակցում են նաև Մարդինի քաղաքապետարանն ու նահանգապետարանը և Արթուքլու համալսարանը։ Վերջինիս ռեկտոր՝ դոկտոր, պրոֆ․ Իբրահիմ Օզջոշարը «Սաբահ» օրաթերթի թղթակից Նեզիր Գյունեշի հետ զրույցում նշել է, թե այս նախագծի համաձայն՝ ուսումնասիրություններ են իրականացվելու Մարդինի մոռացված ուտեստների վերաբերյալ։

Համալսարանի ռեկտորը նաև հայտնել է, որ այդ նախագծի շրջանակներում կստեղծվի Մարդինի ճաշատեսակների արխիվը, որի շնորհիվ այդ ժառանգությունը կփոխանցվի գալիք սերունդներին։ Իբրահիմ Օզջոշարի խոսքով՝ Մարդինի խոհանոցի մասին տեղեկատվության բարձրացման նպատակով կկազմակերպվեն նաև գաստրոնոմիական օրեր և փառատոններ։

https://www.sabah.com.tr/yasam/2021/01/11/mardin-mutfagini-dunyaya-tanitacak-proje

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net