Էրդողան․ Պետք է միջոցներ ձեռնարկենք Թուրքիայում երաշտի սպառնալիքի դեմ

89

 Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել.

«Մենք ունեցել ենք երաշտի ժամանակաշրջաններ և ժամանակներ, երբ հորդառատ անձրևներ են եղել: Հիմա մեզ մոտ ամենաչոր ժամանակահատվածներից մեկն է: Որոշ ջրամբարներ ամբողջովին սպառվել են, և մենք բոլորս միասին պետք է միջոցներ ձեռնարկենք երաշտի սպառնալիքի դեմ», – շեշտել է նա հեռուստատեսային ուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Մենք տեսնում ենք, որ խմելու ջուր խնայելու առումով մենք զգալի ներուժ ունենք: Մենք հավատում ենք, որ գիտակցված սպառման դեպքում կարող ենք խնայել մոտ 50% ջուր», – ասել է Էրդողանը: