Էրդողանը դատի է տվել գլխավոր ընդդիմադիր Քըլըչդարօղլուին՝ իրեն «այսպես կոչված նախագահ» անվանելու համար

129

Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ընդդիմադիր քեմալական Հանրապետական–ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի՝ Թուրքիայի պետության ղեկավարին օրերս «այսպես կոչված նախագահ» (Sözde Cumhurbaşkanı) անվանելու համար:

Քըլըչդարօղլուն երկար ժամանակ փորձում էր խուսափել Էրդողանի հետ խոսքերով բախումներից: Բայց դա շատ վատ է անդրադարձել նրա վարկանիշի համար: Այս տարի, ըստ ամենայնի, CHP-ի ղեկավարը որոշել է ընտրել նոր մարտավարություն:

Հիմնական ընդդիմադիր կուսակցության ղեկավարն այս խոսքերը ասել է՝ մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունները Բոսֆորի համալսարանի ուսանողների վերաբերյալ. նախագահը բողոքող ուսանողներին անվանել էր «ահաբեկիչներ»:

Բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն Էրդողանի հետ, անվանում են ահաբեկիչներ: Նրանց ցուցակը, ում Էրդողանը ահաբեկիչ է համարում, նույնիսկ հայտնվել է ինտերնետում, և այդպիսի մարդկանց թիվը շատ մեծ է։