Էդ ինչի՞ վրա եք հրճվում. Մարուքյանը՝ իշխանությանը

117

ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է․ 

«Երեկ՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո, իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության՝ կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։ Մինչդեռ, հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն, ինչը, սակայն տեղի չունեցավ։

Այսինքն՝ հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ, պայմանավորվածություններ են ստորագրվել միայ՛ն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ, իսկ մեզ համար արդեն ամիսներ չլուծվող ռազմագերիների վերադարձման հարցի քննարկումն ու լուծումը կրկին մնացել է առկախված։ Էդ ինչի՞ վրա եք հրճվում ․․․»։