Երուսաղեմի Միացյալ հանձախումբը ֆինանսական օգնություն կտրամադրի Արցախին

269

Երուսաղեմի Միացյալ հանձախումբը ժողովին միաձայն որոշել է Արցախի երկրորդ պատերազմի ընթացքում շտապօգնության մեքենա գնելու համար հավաքած 20 434 դոլարը և երրորդ փուլով հանգանակված 21 415 շեքելը տրամադրել Արցախին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել  Երուսաղեմի հայոց  պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Որոշվել է նաև փետրվարին շարունակել դրամահավաքը և հանգանակված ամբողջ գումարով գարնանը Արցախում մի ծրագիր ֆինանսավորել:  Ծրագրի ընտրության համար հանձնախումբը կգումարի հավելյալ ժողով: