Եղանակաը Հայաստանում

96

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 12-13-ը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    1 1.50C  (1981 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        -23.00C  (2008 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                     -3.10C


Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: