Արցախի Խնածախ, Այգեստան և ՆՆգի համայնքներում վնասազերծվելու է չպայթած զենք-զինամթերք

120

Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան, ինչպես նաև Մարտունու Ննգի համայնքների տարածքներում հունվարի 12-ին նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում:

«Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911՝  ահազանգման կենտրոն»,- նշված է  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ: