Անցյալ գիշերը 20 տարվա ընթացքում ամենացուրտն էր Իսպանիայում

153

Անցած գիշերը Իսպանիայում դարձավ ամենացուրտն առնվազն 20 տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է El Pais թերթը:

Բելյո գյուղում (Արագոնի ինքնավար համայնք), ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 25,4 աստիճան, Մոլինա դե Արագոնի մունիցիպալիտետում (Կաստիյա-Լա Մանչա ինքնավար համայնք)՝ մինուս 25,2 աստիճան:

Մադրիդի Բարախաս օդանավակայանի տարածքում ջերմաստիճանը եղել է մինուս 13,2 աստիճան: Մայրաքաղաքի Ռետիրո այգում ջերմաստիճանը իջել է մինուս 7,4 աստիճան, ինչը ամենացածրն էր 1985 թվականից ի վեր: