Անկարան պաշտպանական ծրագրերի տվյալների արտերկիր փոխանցման մեջ կասկածում է վեց քաղաքացու

40

Թուրքիայում ուժայինները բերման են ենթարկել վեց մարդու: Նրանք կասկածվում են պաշտպանական նախագծերի վերաբերյալ տեղեկատվություն արտասահմանյան ընկերություններին փոխանցելու մեջ:

Այդ անձանց թվին է պատկանում հանրապետության նախագահին կից գործող պաշտպանական արդյունաբերության վարչության նախկին աշխատակից: Ըստ երկրի դատախազության, հավանական հանցագործները օտարերկրյա ձեռնարկություններին տվել են Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ կապված նախագծերի, տենդերների և գների վերաբերյալ տվյալներ, հայտնում է news.ru-ն: Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Անկարայի հետախուզության մասնակցությամբ: