Ամոթալի դաշնագիր

205

Ամոթալի դաշնագիր 363, կնքվել է հուլիսի սկզբներին, Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական Կայսրության միջև (30 տարով)՝ վերջ տալով 338-ին սկսված և ընդմիջումներով շարունակված պարսկահռոմեական պատերազմներին։ Այդ պատերազմներում Հայաստանը Հռոմի դաշնակիցն էր։ 363-ին Հուլիանոս կայսրը, վճռական հաղթանակի հասնելու մտադրությամբ, Միջագետքի վրայով արշավեց Պարսկաստան, սակայն հունիսի 26-ին զոհվեց, և արշավանքը ձախողվեց։ Հռոմեական զորքը նոր կայսր ընտրեց Հովիանոսին, որը թուլամորթ ու անվճռական էր իր իշխանությունը ապահովելու և հռոմմեական զորքերի նահանջը կազմակերպելու նպատակով ընդունեց Շապուհ II առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները, չնայած բավարար ուժեր ուներ կռվելու համար։ Կնքված պայմանագրի համաձայն, որը հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարկելինոսը անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին զիջեց ԱրվաստանըՄծբին քաղաքով, Սինգարաու,Կաստրամավրորում հզոր ամրոցներով, ԱղձնիքըՄոկքըԿորդուքըԾավդեքը և Ռեմիենեն:

«Բացի այդ, նաև ծանր և ուխտադրուժ մի հավելում արվեց , որ այլևս չտրվի օգնություն մեր մշտական ու հավատարիմ բարեկամ Արշակին պարսից դեմ, եթե նա այդ մեզանից խնդրելու լինի –գործարք կնքեց Հայաստանի հաշվին,և նենգորեն դավաճանեց նրան։


«Ամոթալի դաշնագիր» Հայաստանի համար ծանր ու աղետալի հետևանքներ ունեցավ։ Շապուհ II-ը, իրեն ազատ զգալով, 364 թվականին հարձակվեց Հայաստանի վրա, ավերեց նրա քաղաքները, խարդախորեն ձերբակալեց Արշակ Բ թագավորին, կործանարար հարված հասցրեց հայ Արշակունիների թագավորությանը։