Ալիևը տրամադրված է ՌԴ-ի հետ արդյունավետ համագործակցությանը

89

Ադրբեջանը տրամադրված է Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցությանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության անկումը կորոնավիրուսային համաճարակի պատճառով էական չի եղել: Նա հույս է հայտնել, որ այն կվերականգնվի 2021 թվականին:

«Համոզված եմ, որ այս տարի մենք ամեն ինչ կփոխհատուցենք, ունենք շատ մեծ, ընդարձակ օրակարգ, այդ թվում տնտեսական ոլորտում: Քաղաքական ոլորտում Ադրբեջանը և Ռուսաստանը վաղուց են ռազմավարական գործընկերներ», ընդգծել ՝ Ալիևը: