Bloomberg-ի վերլուծաբան․ Թե ինչու պետք է վստահել ռուսական պատվաստանյութին

116

Դեղագործական ուղղությամբ Bloomberg-ի ավագ վերլուծաբան Սեմ Ֆազելին ուսումնասիրել է հանրության համար մատչելի նյութերը՝ կապված ռուսական ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետ և եզրակացրել, որ այն չի զիջում արևմտյան պատվաստանյութերին:

Ըստ Bloomberg-ի ծառայության, որը հետևում է ամբողջ աշխարհում պատվաստանյութերի արտադրությանը, պայմանագրերի և նախնական գնման չափաբաժինների առումով Ռուսաստանը պատվաստանյութեր արտադրողների ցուցակում հինգերորդն է:

Փորձարկման փուլում «Սպուտնիկ V»-ը ցույց տվեց ավելի քան 90% արդյունավետություն, իսկ փորձարկումներին մասնակցած 22,714 անձանց շրջանում չի գրանցվել հիվանդության ծանր ընթացքի ոչ մի դեպք: