ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները խոչընդոտել են Փաշինյանի՝ Մոսկվա այցը լուսաբանող լրագրողների աշխատանքը

112

Այսօր վաղ առավոտյան ոստիկանները ապօրինաբար խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, ովքեր ցանկացել են արձանագրել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ուղևորվում Մոսկվա՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ոստիկանները թույլ չեն տվել, որ լրագրողներն ու օպերատորները ազատ տեղաշարժվեն և մոտենան “Զվարթնոց” օդանավակայանին, որտեղից էլ պետք է տեղի ունենար թռիչքը։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել հենց օդանավակայանի մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան Փաշինյանին հասնել օդանավակայան և մեկնել Մոսկվա։ Նրանք մտավախություն ունեն, որ Փաշինյանը ՌԴ մայրաքաղաքում հակահայ փաստաթուղթ է ստորագրելու։ 

Նշենքոր վաղ առավոտից ոստիկանությունը փակել էր դեպի «Զվարթնոց» տանող բոլոր ճանապարհները, սակայն Փաշինյանի շարասյան անցնելուց հետո բացեցին։

Մանրամասն՝ տեսանյութում․