ՌԴ ՕՏՈՒ ինքնաթիռները 2021 թվականի առաջին հարվածներն են հասցրել գրոհայիններին Սիրիայում

130

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները հունվարի 9-ին ոչնչացրել են ահաբեկչական խմբավորումների դիրքերը Սիրիական Լաթաքիայի լեռներում, հայտնում է «Կրասնայա վեսնա» լրատվական գործակալության աղբյուրը Սիրիայում:

«Ռուսական ռազմական ինքնաթիռները գրոհել են ահաբեկչական խմբավորումների դիրքերը Լաթաքիայի հյուսիսում գտնվող Ջաբլ Ալ-Աքրադի Ալ-Քաբինի բլուրներում»,- հայտնել է աղբյուրը:

Լոնդոնում Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի (SOHR) տվյալներով` այս տարածքում զինյալների դիրքերին նման հարվածներ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից հասցվել էին դեկտեմբերի 28-ին:

News.am