Պուտինի բացման խոսքը Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպմանը

319

Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում առաջարկել է քննարկել նոր քայլեր ղարաբաղյան կարգավորման առանցքային ոլորտներում:

Նա նշել է, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը հետևողականորեն իրականացվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդար կարգավորման համար:

ՌԴ նախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, 48 հազար փախստական արդեն վերադարձել է տարածաշրջան: «Հիմա իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է: Մենք շատ բան ենք անում ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի համար: Ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Արցախի վերականգնման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երեք երկրների փոխվարչապետերը։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման» խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանի: «Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, որը կնախագահեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը»,- ասել է Պուտինը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Yerkir.am