Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ բանակցությունները կարեւոր եւ օգտակար է անվանել

104

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի հարցով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունները կարեւոր ու օգտակար է անվանել. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Նշենք, որ Կրեմլում ավարտվել են Փաշինյանի եւ Ալիեւի հետ Պուտինի բանակցությունները, որոնք տեւել են շուրջ 4 ժամ։ Հանդիպման թեմաներն են եղել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի իրագործումը եւ տարածաշրջանում խնդիրների լուծման հետագա քայլերը: