Պուտինը Փաշինյանին և Ալիևին առաջարկել է քննարկել նոր քայլեր Ղարաբաղում կարգավորման ուղղությամբ

113

Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում առաջարկել է քննարկել նոր քայլեր ղարաբաղյան կարգավորման առանցքային ոլորտներում:

Նա նշել է, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը հետևողականորեն իրականացվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդար կարգավորման համար:

ՌԴ նախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, 48 հազար փախստական արդեն վերադարձել է տարածաշրջան: «Հիմա իրավիճակը տարածաշրջանում հանգիստ է: Մենք շատ բան ենք անում ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի համար: Ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հատուկ եռակողմ խումբը կզբաղվի Ղարաբաղում առևտրատնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով»,- հայտնել է Պուտինը: