Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքների զարգացման նոր քայլերի մասին

161

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարություն են ստորագրել՝ Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման նոր քայլերի մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվա հանդիպումը համարում եմ չափազանց կարեւոր եւ օգտակար, քանի որ մենք կարողացանք համաձայնության գալ եւ համատեղ հայտարարություն ստորագրեցինք տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ ղեկավարը:

Նա պարզաբանել է, որ նկատի ունի տնտեսական կապերի եւ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը։