Պետության գլուխ կանգնած մարդը պետք է փաստաթուղթ ստորագրի, բայց ոչ ոք հստակ չգիտի` կոնկրետ ինչ

98

Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ՖԲ էջում գրում է, –

Մղձավանջը հենց այսպես է լինում։ Պետության գլուխ կանգնած մարդը պետք է փաստաթուղթ ստորագրի, բայց ոչ ոք հստակ չգիտի` կոնկրետ ինչ։

Լինենք անկեղծ` չգիտենք նաև ստորագրելն այս պահին այլըտրանք ունի, թե ոչ։ Մասնավորաբար իշխանությունից ոչ ոք չի էլ բարեհաճում պարզաբանում տալ։ Թեև դեռ հարց է` նրանք որևէ բան գիտեն կամ հասկանում են, թե ոչ։ Փոխարենն այսօր ինչ-որ սորոսադեմքեր են տարել Հ1-ի եթեր ու քննարկում են, թե ինչ վատ բան է ապատեղեկատվությունը։

Ավելին, սակայն, Հայաստանի քաղաքացիներն անգամ չգիտեն, թե ուր է Նիկոլը, Երևանում է, թե՞ Մոսկվայում կամ գուցե մեկ այլ վայրում է, որտեղից պետք է հայտնվի Մոսկվայում։ Հանրային խորհրդի նախագահ նշանակված մի անհասկանալի կերպար ասում է, թե թռավ-գնաց։ Կողքից այլ աղբյուրներ պնդում են, թե սուտ է` այստեղ է դեռ։ Պաշտոնական ոչինչ չկա, իսկ եթե լիներ էլ միևնույն է չէինք հավատալու։

Մի կողմ թողնենք այստեղ է, այնտեղ է` թքած։ Դուք կարևորն արձանագրեք` ձեր պետության ղեկավարը փախեփախ է ձեզնից, դուք անգամ չգիտեք ուր է նա ու ինչ է պատրաստվում անել։