Պենտագոնը հաշվետվություն կներկայացնի Կոնգրեսին ՉԹՕ-ների մասին

81

Երբ դեկտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի դեմ պայքարի եւ 2.3 տրիլիոն դոլարի չափով պետական ֆինանսավորման մասին օրենք ստորագրեց, ԱՄՆ հատուկ ծառայությունների համար 180-օրյա հետադարձ հաշվարկ սկսվեց, որպեսզի հայտնի Կոնգրեսին ՉԹՕ-ների մասին, հաղորդում է CNN-ը:

Ազգային հետախուզության տնօրենն ու պաշտպանության նախարարը 6 ամսից քիչ ժամանակ ունեն, որպեսզի հետախուզության եւ զինված ուժերի հարցերով Կոնգրեսի կոմիտեին ներկայացնի հաշվետվություն «չճանաչված թռչող օբյեկտների» մասին:

Այդ դրույթը ներառված է 2021 ֆինանսական տարվա համար հետախուզության թույլտվության մասին օրենքի՝ «կոմիտեի մեկնաբանություն» բաժնում:

Այդ հաշվետվությունը պետք է պարունակի ՉԹՕ-ների մասին տվյալների մանրամասն վերլուծություն, որը հավաքել է ռազմածովային հետախուզության վարչությունը, ՉԹՕ-ների հարցով թիրախային խումբն ու ՀԴԲ-ն:

Ի վերջո, հաշվետվությունը պետք է վեր հանի ցանկացած պոտենցիալ սպառնալիք ազգային անվտանգության համար եւ կգնահատի, թե արդյոք երկրի հակառակորդներից որեւէ մեկը կարող է կանգնած լինել նման գործունեության հետեւում:

Անցած տարի ապրիլին Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների մասին երեք կարճ տեսահոլովակ:

2004 թվականի հրապարակված մեկ եւ 2015 թվականին հրապարակված երկու տեսագրություններում երեւում է՝ ինչպիսի տեսք ունեն արագ ընթացող ՉԹՕ-ները: Երկու տեսահոլովակներում զինծառայողները տագնապով արձանագրում են, թե ինչպես են արագ շարժվում օբյեկտները:

Մինչ օրս պարզ չէ, թե դրանք ինչ օբյեկտներ են, եւ չկա միասնական կարծիք դրանց ծագման մասին: Որոշները կարծում են, որ դրանք կարող են անօդաչու թռչող սարքեր լինել, որոնք ղեկավարում է հակառակորդը:

Օգոստոսին Պենտագոնը հայտարարել է, որ հետաքննության համար աշխատանքային խումբ կձեւավորի: