Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է, շուտով կմեկնարկի եռակողմ հանդիպումը

131

Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է, որ վարչապետն աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։

Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:

«Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»,- տեղեկացնում է Մանե Գևորգյանը։