Նախկին ոստիկանապետը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար

125

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, այս մասին ասվում է որոշման մեջ, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։ Արման Սարգսյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը: