Մարուքյանի ակնկալիքները՝ մոսկովյան այցից

117

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս ունի,  որ այսօր Մոսկվայում ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի՝ Ալիևին նաև կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո և դրա ակնհայտ կոպիտ խախտում:

«Նաև կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»,- գրել է Մարուքյանը և գրառմանը կից՝ հրապարակել  իր և Տարոն Սիմոնյանի արցախյան այցի վերաբերյալ ադրբեջանցիների արձագանքը: