Ճապոնիայում կորոնավիրուսը ոչնչացնող սարք են ստեղծել

118

Ճապոնիայում մշակվել է շարժական սարք, որն կարող է կես րոպեի ընթացքում ոչնչացնել COVID-19-ի վիրուսային մասնիկների 99,99%-ը: Սարքը խորը ուլտրամանուշակագույն իմպուլսների LED-արտանետիչ է։ Այն իրականացնում է խիստ տեղայնացված ճառագայթում շատ կարճ ալիքի երկարությամբ:

Խորը ուլտրամանուշակագույն ճառագայթման ստացումը և օգտագործումը ժամանակակից գիտության ամենահեռանկարային ոլորտներից մեկն է: Այս մասին հայտնում է ճապոնական Mainichi թերթը:

Ճապոնիայի Տոկուսիմա համալսարանի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մակերեսներին վիրուսների 99,99%-ը 5 սանտիմետր հեռավորությունից ոչնչացվել են 30 վայրկյանում: