ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները քննարկել են սահմանային միջադեպերի հետաքննության և գերիների փոխանակմանն հարցերը

154

Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները հունվարի 10-ին քննարկել են երկու երկրի պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննությանն ու գերիների փոխանակմանն առնչվող հարցերը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը:

«Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը և Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հանդիպել են հունվարի 10-ին Որոտան և Շուռնուխ սահմանամերձ բնակավայրերում, որոնք ընդգրկվում են Հայաստանի Սյունիքի մարզի կազմում: 

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերի համատեղ հետաքննությանը, Լեռնային Ղարաբաղում անվտանգությանը, ռազմական գործողությունների գոտում մարմինների հայտնաբերմանը և գերիների փոխանակմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, նշվում է, որ կողմերը քննարկել են անհետ կորածների և պատանդների ճակատագրերի պարզաբանման հետ կապված հարցերը:

Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը հաստատել է, որ երկու երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպում են ունեցել նաև հունվարի 8-ին հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում, որն ընկնում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում:

Տվյալ հանդիպմանը ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված հրադադարի պահպանումը ծառայում է երկու ժողովուրդների շահերին և անվտանգությանը: