Հաստատվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, մահացել է 4 վարակակիր

76

Հունվարի 11-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 609930 թեստավորում:

Երեկ կատարվել է 1025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Ունենք 561 առողջացած և մահվան 2 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 702 է: