Կրեմլի պաշտոնական կայքում գերիների հարցի մասին ոչ մի խոսք չկա. Ա. Խաչատրյան

148

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը գրում է.«Պաշտոնական Երևանն ու ֆեյքերը տիրաժավորում են մի գաղափար, թե նիկոլը գնում է Մոսկվա՝ գերիներին վերադարձնելու: նիկոլի կողմից խաբված քաղաքացիներ ու հատուկ չսափրված սադրիչներ էլ միաբերան կրկնում են. «նիկոլին մի խանգարեք, որ գերիների հարցը լուծի»: Եթե նիկոլը ցանկանար, կամ ունակ լիներ գերիների հարցը լուծել, նա կապիտուլյացիոն հայտարարության բոլոր կետերի իրականացումը կկապեր գերիների ու նահատակների աճյունների վերադարձի հետ: Թուրքերին առանց մի կրակոցի հանձնվեցին Քարվաճառը, Ակնան (Աղդամ), Քաշաթաղի (Լաչին) մեծ մասը: Դժվա՞ր էր ֆայմել սկզբից գերիների ու աճյունների վերադարձը պահանջել, հետո զորքերը ետ քաշել: Կրեմլի պաշտոնական կայքում գերիների հարցի մասին հատուկ ոչ մի խոսք չկա: Планируется рассмотреть ход реализации Заявления лидеров Азербайджана, Армении и России по Нагорному Карабаху от 9 ноября 2020 года и обсудить дальнейшие шаги по решению имеющихся в регионе проблем. Особое внимание будет уделено вопросам оказания помощи жителям районов, пострадавших в результате военных действий, а также разблокированию и развитию торгово-экономических и транспортных связей. Բա սրան ի՞նչ կասեք: Էլի կոչ կանե՞ք հավատալ միայն հայկական պաշտոնական աղբյուրներին: Հերիք է, կուշտ ենք ձեր նողկալի ստերից էլ, ձեզանից էլ: Դմփ դմփ հու…»: