Կիպրոսը ցանկանում է երկրում ԵՄ ռազմական ուժերի մշտական ներկայություն ունենալ

109

Առաջիկա ամիսներին Կիպրոսի Հանրապետությունը պատրաստում է Պարսից ծոցի երկրների, առաջին հերթին՝ ԱՄԷ-ի հետ պաշտպանական համագործակցության հուշագիր ստորագրել: Միևնույն ժամանակ, Կիպրոսը Իսրայելի դաշնակիցն է Աթենք-Նիկոսիա-Թել Ավիվ համագործակցության առանցքում:

Կիպրոսի Հանրապետությունը  հասունացել է, որպեսզի ԵՄ երկրներին մղի տարածաշրջանում ԵՄ ռազմական ուժերի մշտական ներկայություն ունենալուն: Այս պահին Կիպրոսը և Արևելյան Միջերկրական ծովը թշնամական սադրանքներից պաշտպանվում են ԵՄ միջերկրածովյան չորս երկրների՝ բուն Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի կողմից: Նիկոսիան պլանավորում է ավելի մեծ թվով երկրներ ընդգրկել տարածաշրջանի պաշտպանական համակարգում՝ մշտական հիմունքներով:

Նիկոսիան այդքան դաշնակիցներ հավաքում է Անկարայի դեմ: Ըստ պաշտոնական Նիկոսիայի՝ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում Կիպրոսի նկատմամբ: