«Լրագրողների բանտ» Թուրքիայի ղեկավար Էրդողանը լրագրողներին շնորհավորել է մասնագիտական օրվա կապակցությամբ.yerkir.am

101

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք լրագրողներին շնորհավորել է Լրագրողների օրվա կապակցությամբ։ Նա նշել է, որ թուրքական լրատվամիջոցներն առաջ են շարժվել և վերածվել ավելի ժողովրդավարական, ազատ և տարակարծիք կառույցի:

«Որպես Թուրքիա՝ մենք երբեք չենք հրաժարվի մամուլի ազատությունից և երբեք թույլ չենք տա, որ այս հասկացությունը կիրառվի ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում մեր երկրի դեմ ուղղված սև քարոզչության համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիան համարվում է «լրագրողների բանտ»։ Ըստ Ստոկհոլմի ազատության կենտրոնի՝ Թուրքիայում դատապարտված է 81 լրագրող, 94-ը ձերբակալված է, իսկ 167-ը հետախուզվում է։