«Ինչ մարդու սրտում խոր տեղավորվել է, մահվան պատճառով չի կարող կորչել». Յոհանն Վոլֆգանգ ֆոն Գյոթե

1269

Խոր վշտով ու երախտագիտությամբ երկրային կյանքում հրաժեշտ ենք տալիս

մեր սիրելի հայրիկին, պապիկին՝

Գեւորգ Ենոքի Հովսեփյանին,

(24.07.1938 թ. – 11.01.2021թ.)

որի կյանքի  օրինակը մեզ կօգնի անղեկ չմնալ անորոշության օվկիանում, բոլոր ժամանակներում ապրել ազնիվ, արժանապատիվ, օգնել մարդկանց, հաղթահարել ցավը, միշտ առաջնորդվել բարոյականության օրենսգրքով, հայրենիքն ու պետությունը գերակա համարելով: Գեւորգ Հովսեփյանը երջանիկ մարդ էր՝ սերունդ էր կրթում, հուղարկավորության օրը՝ հունվարի 13-ին կմիանա իր սիրելի տիկնոջը, որի վեցամսյա երկրային բացական կլրացնի իրենց նշանադրության օրը նրա կողքին ննջելով: Կմերձենա Շուշիի համար կյանք տված հերոս թոռանը՝ Գեւորգ Արշակյանին, որի հետ կվառեն երկնքի մեծ ջահը՝ մեր մթնող երկրի վրա:  

Անահիտ, Նաիրա, Սոնա Հովսեփյաններ,

Դերենիկ, Մարիամ Միսակյաններ,

Արփի, Սաթենիկ Գույումճյաններ

Հոգեհանգիստը հունվարի 12-ին, ժամը 18-20-ը  Նորքի 5-րդ զանգվածի սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը հունվարի 13-ին, ժամը 13-ին Զեյթունի ընտանեկան գերեզմանոցում: