«Թուրքնիկոլ» պաստառ՝ Մոսկվայում ՀՀ դեսպանատան պատնեշին

171

Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում։ Flightradar համակարգի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել «Внуково-2» օդանավակայանում։ Մինչ վայրէջքը,  Ռուսաստանի հայերը բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Մոսկվայում ՀՀ դեսպանատան շենքի պատնեշին նրանք փակցրել են «Թուրքնիկոլ» վերտառությամբ պաստառ:

Ժամը 16:00-ին Փաշինյանը կժամանաի մոսկովյան «Արարատ Հայաթ» հյուրանոց, որտեղ նրա համար նախագահական համար է պատրաստվել. Հայտնում է «News Meda» հրատարակչատան տնօրեն, լրագրող Արամ Գաբրիելյանովը: