Թուրքական կարգավորիչը Facebook-ի և WhatsApp-ի հետաքննություն է սկսել

113

Թուրքիայի մրցակցության խորհուրդը հետաքննություն է նախաձեռնել Facebook-ի և WhatsApp մեսենջերի նկատմամբ՝ վերջինիս նոր քաղաքականության առնչությամբ: Այս մասին ասվում է երկուշաբթի օրը թուրքական կարգավորիչի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Մրցակցության խորհուրդը սկսել է սեփական հետաքննությունը Facebook-ի և WhatsApp-ի հետ կապված, ինչպես նաև կասեցրել է տվյալների փոխանակման անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրության մեջ: