Թեհրանը հարցում է ուղարկել Ինտերպոլ՝ 4 անձի ձերբակալելու համար

122

Թեհրանը չորս անձանց ձերբակալելու հարցում է ուղարկել Ինտերպոլ՝ 2020 թվականի նոյեմբերին միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հետ կապված: Այդ մասին տեղեկացնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի իշխանություններին:

«Ինտերպոլը հարցում է ստացել «կարմիր ծանուցագիր» տալ չորս անձանց համար, ովքեր մեղադրվում են Ֆախրիզադեի սպանության մեջ», – գործակալությունը մեջբերում է Իրանի ոստիկանության խոսնակ Մեհդի Հաջիանպի խոսքերը: