Էրդողանի «ռուսական սիրավեպը» թանկ է նստել Անկարայի վրա

106

Ռուսական Ս-400 համակարգերը թանկ են նստել Թուրքիայի վրա, եւ այդ քայլը պետք է Անկարային էլ ավելի մղի դեպի մոսկովյան ուղեծիր, գրում է մերձարեւելյան ֆորումի աշխատակից, վերլուծաբան Բուրաք Բեքդիլը BESA-ի համար իր հոդվածում:

ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Թուրքիայի դեմ անցած ամիս Ս-400-երի պատճառով, միակ գինը չէ, որը երկիրը ստիպված է վճարել նախագահ Ռեջեփ Էրդողանի «ռուսական սիրավեպի» համար: Այդ համակարգի համար Անկարան 2,5 մլրդ դոլար է վճարել, որից, ամենայն հավանականությամբ, երբեք չի օգտվի:

ԱՄՆ-ի պատժամիջոցներն արգելում են թուրքական պաշտպանական արդյունաբերության (SSB) համար բոլոր արտահանման լիցենզիաների արգելք՝ միեւնույն ժամանակ սահմանափակումներ սահմանելով կազմակերպության նախագահ Իսմայիլ Դեմիրի բաժենտոմսերի եւ վիզաների վրա:

ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ Թուրքիան չի կարող սպառազինության որեւէ համակարգ արտահանել երրորդ երկրներ, եթե դրանցում կան դետալներ, որոնք արտադրվել են ԱՄՆ-ում:

Պատժամիջոցները նաեւ փաստացի չեղարկել են 2018 թվականին 1,5 մլրդ դոլարի չափով պայմանագիրը TAI աերոտիեզերական ընկերության հետ, որով Պակիստանին պետք է վաճառվեր T129 հարվածային 30 ուղղաթիռներ:

«Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներն ու արեւմտյան էմբարգոն, ամենայն հավանականությամբ, կմղեն ՆԱՏՕ-ի գծով դաշնակցին դեպի մոսկովյան ուղեծիր, հատկապես պաշտպանական գնումների ոլորտում»,-կարծիք է հայտնել հոդվածագիրը:    

News.am