Էրդողանը կհրաժարվի WhatsApp-ից

347

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ծառայությունը և Թուրքիայի պաշտպանության նախարարությունը օգտագործման նոր կանոնների պատճառով կհրաժարվեն օգտագործել WhatsApp մեսենջերը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

 Փոխարենը նրանք իրենց խմբերը կտեղափոխեն կոդավորված BiP մեսենջեր, որը պատկանում է թուրքական Turkcell ընկերությանը։

 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp մեսենջերը ավելացրել էր կետ անձնական տեղեկությունները Facebook-ին փոխանցելու վերաբերյալ։