ԵՄ-ն Թուրքիայի օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում

100

Եվրոմիությունը Թուրքիայի օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո:

Ինչպես հայտնում են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև երկկողմ զարգացման հարցեր: Օրակարգում էին նաև տարածաշրջանային իրադարձությունները: