Բայդենը որպես ԿՀՎ ղեկավար առաջադրելու է ՌԴ-ում նախկին դեսպանին

112

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում կառաջադրի Ռուսաստանում նախկին դեսպան Ուիլյամ Բերնսին:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ կադրային դիվանագետ Բերնսը կառաջադրվի որպես ԱՄՆ պետքարտուղար, սակայն հետո պաշտոնն առաջարկվեց Էնթոնի Բլինկենին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Բայդենի անցումային թիմի հայտարարությունը: