Արցախի վերականգնմամբ կզբաղվի ՌԴ, ՀՀ և ԱՀ փոխվարչապետերից ձևավորված եռակողմ աշխատանքային խումբը

191

Մոսկվայում Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Արցախի վերականգնման համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երեք երկրների փոխվարչապետերը։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ «տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման» խնդիրն առանձնահատուկ ուշադրության է արժանի: «Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, որը կնախագահեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը»,- ասել է Պուտինը: