Ավարտվեց հանդիպումը, ընդունեցին հայտարարության տեքստ։ Որում ․․․

101

Տիգրան Քոթանջյանը իր Ֆբ էջում գրում է, –

Ավարտվեց հանդիպումը, ընդունեցին հայտարարության տեքստ: Որում՝

🔴 նշված է եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, ով պետք է զբաղվի կոմունիկացիաների բացման հարցով, և փաստացի Սյունիքով մենք միջանց ենք տալու Թուրքիայի ու Ադրբեջանի միջև անխափան կապ ապահովելու համար ‼‼‼

🔴 նշված է, որ պետք է բացվեն նաև տնտեսական և ճանապարհային կապերը տարածաշրջանի, որը ամենայն հավանականությամբ կբերի թուրքիայի և ադրբեջյանի կողմից Հայաստանի տնտեսական և դեմոգրաֆիկ էսպանսիայի ‼‼‼

🔴 նշված են հստակ ամսաթվեր՝ 2021 թ-ի հունվարի 30 և մարտի 1, թե երբ պետք է այդ հանձնաժողովը տա առաջին աշխատանքային արդյունքները ‼‼‼

🔴ոչինչ նշված ՉԷ❗️ հայ ռազմագերիների վերադարձի մասին ‼‼‼ նաև ոչինչ նշված ՉԷ❗️ անհետ կորածների, դիակների որոնողական աշխատանքների մասին ‼‼‼

🔴 ոչինչ նշված ՉԷ❗️ Արցախյան հակամարտության հետագա լուծման մասին, այդ թվում Արցախի կարգավիճակի մասին ‼‼‼

Բանակցություններից հետո համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ալիևը իր խոսքում նշեց, որ իր համար Լեռնային-Ղարաբաղի հակամարտությունը ավարտված է և պետք է մտածել ապագայի մասին: Այսինք՝ Ալիևը հրաժարվում է այլևս որևէ բան քննարկել Արցախյան հակամարտության մասին, համարելով այդ ամբողջ տարածքը ադրբեջյանի մաս: Այս համատեքստում հարկ է նշել, որ ըստ Նիկոլի կողմից ստորագրած նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի, ռուս խաղաղապահները Արցախի տարածքում կշարունակեն իրենց գործունեությունը 5 տարի, որից հետո կողմերից մեկը եթե պահաջի նրանց դուրս բերումը, նրանք պետք է լքեն Արցախի տարածքը:

Փաստասցի Ալիևը ստացավ և ստանում է այն ամենը ինչ ցանկանում է, նույնսիկ ավելին է ստանում քան կարող էր երազել: Եվ այդ ամենի դիմաց հրաժարվում է նույնիսկ հայ ռազմագերիներին վերադարձնել:

Հիշեցնեմ մեր մոտ պահվող բոլոր ադրբեջանցիներին և ահաբեկիչների Նիկոլը արդեն իսկ միակողմանի վերադարձրել է Ալիևին: