Ամանորին սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել

95

Այս տարի Ամանորին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում,  սննդային թունավորումներ չեն գրանցվել. Շտապօգնությանը հասցեագրված զանգերի թվում նման կանչեր չեն եղել:

«Սպասարկել ենք 1377 կանչով ավելի քիչ, քան անցած տարի: Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6533: Հիվանդանոց է տեղափոխվել 1344 հիվանդ, ինչը  435-ով քիչ է, քան անցած տարի: Նվազել են և՛ մանկական կանչերը, և՛ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը: Սննդային թունավորումներ ընդհանրապես չենք ունեցել: Ալկոհոլային թունավորումների թիվը կազմել է 27 հոգի, որոնցից 20-ը տեղափոխվել է հիվանդանոց»,- տեղեկացրել է Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

2019-ի համեմատ՝ 2020-ին 4068 կանչով ավելի քիչ են սպասարկել վնասվածքներով հիվանդների: Շտապօգնության ծառայության կանչերի առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, այնուհետև՝ սուր շնչառական հիվանդությունները: