С-400-ի ուսուցման համար Հնդկաստանը զինվորականներ կուղարկի ՌԴ

77

Այս տարվա հունվարին Հնդկաստանը 100 զինծառայող կուղարկի Ռուսաստան՝ С-400 Տրիումֆ զենիթահրթիռային համակարգի շահագործման դասընթացների համար: Այս մասին հայտնում է Times of India-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը: Սպաների ու օդաչուների երկրորդ թիմը մի քանի ամիս անց կժամանի Ռուսաստանի Դաշնություն:

Ըստ թերթի ՝ Հնդկաստանը ռուսական կողմին արդեն վճարել է «էական կանխավճար» երկրների միջեւ կնքված պայմանագրով և աշխատում է ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմը շրջանցելու հետագա վճարման մեխանիզմի ուղղությամբ: