45րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում

316

Չորեքշաբիթ օրվանից սկսած թուրքական բանակի ռազմատրանսպորտային 45 ինքնաթիռ է վայրեջք կատարել Ադրբեջանում և դա դեռ վերջը չէ։

Ինչպես հաղորդում են, թուրքական ռազմատրասնպորտային А400М Աէրբասը բարձրացնում է մինչև 35 տոնա բեռ, կամ մոտ 120 զինվոր իրենց ռազմամթերքով։

Սա նշանակում է, որ Ադրբեջանի տարածքում Թուրքիան իր ռազմական ուժերի տեղակայում է իրականացնում, իսկ հայկական կողմը այդ ժամանակ զբաղվում է Ադրբեջանին հերթական տարածքը զիջելու “օպերացիայով”։